Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ի՞նչ է արվել 2020-ի նոյեմբերից հետո, որպեսզի Տիգրանաշենը մեր ճակատին դրված հերթական սպառնալիքը չդառնա

Ի՞նչ է արվել 2020-ի նոյեմբերից հետո, որպեսզի Տիգրանաշենը մեր ճակատին դրված հերթական սպառնալիքը չդառնա
23.08.2026 | 14:23

Google քարտեզում Տիգրանաշենը նշված է որպես Ադրբեջանի տարածք (լուսանկարում՝ քարտեզի հատվածը):

Այժմ չորրորդ դասարանի տրամաբանական հարց:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո դուք հասկանում եք, որ կա անկլավների հարց, որոնցից մեկը Տիգրանաշենն է:

Դուք գիտեք, որ միջպետական մոտ 4,5 կմ երկարությամբ կարևոր ճանապարհահատվածը անցնում է այդ «անկլավով»:

Ի դեպ, այն, որ Տիգրանաշենը որևէ պայմանագրով, որոշմամբ կամ քարտեզով պատկանում է Ադրբեջանին, դա էլ ապացուցված չէ, բայց ենթադրենք՝ այդպես է:

Ունենք այն, ինչ ունենք:

Նիկոլը Նոյեմբերի 9-ին «փրկել» է 30-հազարանոց հայկական բանակը և մեզ տանում է դեպի Ադրբեջանի հետ խաղաղության:

Հիմա խնդրում եմ, նայելով այս քարտեզին, պատասխանեք՝ ի՞նչ պիտի անեինք նման իրավիճակում:

Ես նման իրավիճակում 2020-ի նոյեմբերի 10-ից արդեն կմտածեի նոր ճանապարհի կառուցման մասին, գիշեր ու ցերեկ այդ միտքը կլիներ իմ ուղեղում, և ես ամեն հնարավոր միջոցով, յուրաքանչյուր 10 դրամը հանուն այդ ծրագրի խնայելով, այն համազգային ու համապետական նպատակ դարձնելով, գետնի տակով, թե կամուրջների միջոցով, կկառուցեի Տիգրանաշենը շրջանցող 5-8 կիլոմետր ճանապարհ:

Այդպիսով Ալիևն ու մեր երկրի մյուս թշնամիները որևէ կերպ «անկլավների» հարցով մեզ շանտաժի չէին ենթարկի:

Մեր երկրի իրական խաղաղությունն էլ վտանգի չէր ենթարկվի: Եթե մեր ճանապարհը Տիգրանաշենից կախում չունի, ուրեմն, Արծվաշենի մասով մեր խաղաքարտը ավելի ուժեղ է դառնում: Տիգրանաշենը կհամարեն Քյարքի և ճանապա՞րհ կուզեն, մենք էլ Արծվաշենի հետ անվտանգ ճանապարհ կուզենք, և այդ տարածքների փոխանակման հարցը ավելի հեշտ կլինի:

Զոմբիացած օխլոսի սիրած հարցը դա է, չէ՞.

«Ինչա՞, ուզում եք, որ պատերազմ լինի՞, մի թիքա հողի համար երեխեքը գնան զոհվե՞ն»:

Այնինչ, երեխեքը խաղաղ պայմաններում շարունակում են զոհվել: 1990-ականներից սկսած՝ խաղաղ պայմաններում 2000-ից ավելի զինվոր ենք կորցրել, թիվը գնալով աճում է: Պապիկյան Սուրենի «հանկարծակի» այցերից բանակի որակն ու ուժը չի ավելանալու, դրանում կասկած չկա:

Այժմ եկեք պատասխանենք՝ ի՞նչ է արվել 2020-ի նոյեմբերից հետո, որպեսզի Տիգրանաշենը մեր ճակատին դրված հերթական սպառնալիքը չդառնա, քանի՞ կիլոմետր շրջանցող ճանապարհ է կառուցվել 6 տարվա ընթացքում:

Այդ շրջանցող ճանապարը թող արժենար 10-ից 50 միլիոն դոլար՝ նայած բարդության:

Վերջին 6 տարում մեր ոչ բարով իշխանությունը զանազան խնջույքների, ամանորյա տոնածառների, վարչաֆեստների, ջենիֆերլոպեսների պարգևավճարների վրա 50 միլիոնից շա՜տ ավելի մեծ գումար է ծախսել, այդպես չէ՞:

Ու՞ր է Տիգրանաշենը շրջանցող ճանապարհը, մտածող հայեր:

Չորրորդ դասարանի տրամաբանական հարց է:

Անասունը, որ անասուն է, երբ սարում, դաշտում, անտառում կամ ծովում զրկվում է իր ճանապարհից, ճանապարհին խոչընդոտ է հանդիպում, բնազդաբար մտածում է շրջանցող ճանապարհ գտնելու մասին և կենդանական բնազդով գտնում է նոր ու անվտանգ ճանապարհ:

Իսկ մեզ այժմ դնում են հերթական կեղծ հարցի առաջ, որի դիմաց մեզանից ավելի մեծ պատառ են պոկելու:

Մեղրին էլ հո անկլավ չէ, որ հանուն «խաղաղության» փորձում են մեզանից խլել՝ նվիրելով հրեա Սոկոլովներին: Գուցե Մեղրիի, բջջային կապի ու Թեղուտի հետ անկլավներն էլ պիտի հանձնեն Սոկոլովներին, որ նրանք որոշեն մեր ճակատագիրը: Սրան զուգահեռ՝ պետական կառավարման համակարգն են պաշտոն առ պաշտոն զավթում, իրենց մարդկանց նշանակում: Ամեն ինչ հանուն «խաղաղության» է: «Խաղաղություն», որ դարձրել են կանաչ խոտ ու դրանով կերակրում են մեր փորձարարական ֆերմային:

Արա Արայան

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ